Բարև, գարու՛ն,  քեզ շատ երկար ու անհամբեր եմ սպասել ։ Ի՜նչ լավ է,  որ այս տարի չուշացար,  դեռ մի բան էլ շուտ եկար ։ Շուրջբոլորը ամեն ինչ նոր է , գեղեցիկ ու թարմ ։ Եվ այդ ամենից շատ եմ ուրախանում և ուզում եմ բոլորին ասել՝ <<Դռները բացե՛ք, գարուն է գալիս>> ։ Գարունը նոր կյանքի ու բնության զարթոնքի սկիզբն է ։ Դասշտերը, լեռները, ծառերը, ծաղիկները և մարդիկ , անգամ օդը նոր ու թարմ է դառնում, իսկ ձնծաղիկը չսպասելով ձյան հալվելուն ու իր գեղեցիկ գլխիկը դուրս է հանում ձյան տակից ։ Շուտով կգա գարնան ավետաբեր արագիլը և մնացած չվող թռչունները ։ Դաշտերում , այգիներում կսկեն գարնանային եռուզեռը ։  Մենք էլ դպրոցում շատ ծրագրեր ունենք գարնան հետ կապված ։ Գարնանային ճամփորդություններ, գարնանային նյութեր պատրաստել , գարնանային հանդեսներ կազմակերպել և գարնան մասին բանաստեղծություններ սովորել ։ Գարնանը շատ գեղեցիկ միամսյա տոներ կան նվիրված կանանց և մայրիկներին ։ Գարունը տարվա իմ սիրելի եղանակն է։