0

Posted by nazaryansara | Posted in Ուսումնական նյութեր | Posted on 17 Մայիսի, 2023

Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը
(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։
Լսողները նրա երեսին ծիծաղում էին.
— Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։
Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել,
թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեքոտանի մարդկանց մեջ, թե ինչպես
իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։
Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց. —
Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։
Ծերուկը դեմքը խոժոռեց եւ ծանր ու մեծ պատասխանեց.
— Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես
պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես
աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։
Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։
— Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…
Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով,
շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։
— Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…
— Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…
Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում`
«Մյունխհաուզենի արկածները»։ Կարդացե՛ք եւ ինքներդ դատե՛ք,
աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։
75
Հարցեր եւ առաջադրանքներ
1. Նկարագրի՛ր եւ բնութագրի՛ր Մյունխհաուզենին:
Բարոն Մյունհաուզենը մի ծերուկ էր,ով իբրև աշխարհի ամենաճշմարտախոս մարդն էր։Նա նաև ինքնավստահ էր և գլուխգովան։
2. Քեզ ծանոթ ո՞ր հերոսին կնմանեցնես նրան, ինչու՞։
Ես նրան նմանեցնում եմ Բուրատինոյին և Կառլսոնին,որովհետև նրանք էլ են գլուխգովան։

Write a comment

Զանցել գործիքագոտուն